Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում անցկացվել է Ձմերուկի 5-րդ փառատոնը

Պաշտոնական
001-1-2

«Երևանյան ամառ 2017». 

  Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Կարապի լճի տարածքում անցկացվել է արդեն ավանդական դարձած Ձմերուկի 5-րդ փառատոնը: Երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի կողմից արդեն սիրված ու սպասված միջոցառմանը Երևանի 12 վարչական շրջաններից յուրաքանչյուրը ներկայացված էր առանձին տաղավարով և ներկայացնում էր ձմերուկի ձևավորման իր հմտությունները: Հարկ է նշել, որ բոլոր ձևավորումներն էլ հետաքրքիր էին ու յուրօրինակ: Առանձին տաղավարում կազմակերպվել էր նաև ձմերուկի անվճար հյուրասիրություն: Փառատոնի ընթացքում կազմակերպվել են նաև բազմապիսի խաղ-մրցույթներ, որոնց հաղթողները Երևանի քաղաքապետարանի և գործընկեր կազմակերպությունների կողմից պարգևատրվել են մրցանակներով: Փառատոնի բոլոր մասնակիցներն արժանացել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ով շրջել է տաղավարներով, զրուցել մասնակիցների հետ և հետևել խաղ-մրցույթների ընթացքին: Ձմերուկի 5-րդ փառատոնն ուղեկցվել է շոու-ծրագրով, որի ընթացքում մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար ելույթ են ունեցել հայկական հանրաճանաչ ու սիրված երաժշտական խմբեր:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն   [caption id="attachment_1556895" align="alignright" width="700"]Annual festival of watermelon took place near the Swan Lake Annual festival of watermelon took place near the Swan Lake[/caption] [caption id="attachment_1556896" align="alignright" width="700"]Annual festival of watermelon took place near the Swan Lake Annual festival of watermelon took place near the Swan Lake[/caption] [caption id="attachment_1556897" align="alignright" width="700"]Annual festival of watermelon took place near the Swan Lake Annual festival of watermelon took place near the Swan Lake[/caption]