Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԼԻՆԱՐԵՍՈՒՄ

Սպորտ

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը փետրվարի 17-ից մարտի 10-ը կմասնակցի Լինարեսի շախմատային սուպերմրցաշարին, որտեղ անցած տարի զբաղեցրել էր առաջին հորիզոնականը:

Փետրվարի 17-ից 25-ը հայտնի գրոսմայստերներ Տոպալովի, Անանդի, Մորոզեւիչի, Լեկոյի, Սվիդլերի, Ռաջաբովի եւ Կառլսենի հետ Արոնյանը կհանդիպի մեքսիական Մորելիա քաղաքում: Մրցաշարի երկրորդ շրջանը` մարտի 2-10-ը, կանցկացվի իսպանական Լինարես քաղաքում: