Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թղթադրամների էսքիզների ընտրության նպատակով անցկացվող հրապարակային մրցույթի կազմակերպման մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետեւ` ՀՀ ԿԲ) հայտարարում է հրապարակային մրցույթ`
1. 1000 դրամ
2. 2000 դրամ
3. 5000 դրամ
4. 10000 դրամ
5. 20000 դրամ
6. 50000 դրամ
անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության 3-րդ շարքի թղթադրամների էսքիզների ընտրության համար: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:
Մրցութային առաջարկությունները անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԲ` ք. Երեւան 0010, Վազգեն Սարգսյանի 6 հասցեով: Մրցութային հայտերի ընդունման վերջնաժամ կետն է 2017 թ. սեպտեմբերի 15-ը, ժամը 17։00: Մրցույթի հայտերի բացման օրն ու ժամն է 2017 թ. սեպտեմբերի 19-ը, ժամը 16։00:
Մրցույթի արդյունքների ամփոփման օրն ու ժամն է 2017 թ. հոկտեմբերի 6-ը, ժամը 16։00: Մրցույթին մասնակցելու հրապարակային ծանուցումը տեղադրված է ՀՀ ԿԲ ինտերնետային կայքում (www.cba.am): Մրցույթին մասնակցելու ծանուցումը, ինչպես նաեւ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել ՀՀԿԲ Դրամաշրջանառության վարչություն:
Հեռ.` +374 10 59 28 02, 59
28 05, 59 29 04, 59 29 05
Ֆաքս՝ +374 10 52 48 81
Էլ. փոստ`
[email protected]
ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն