Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննարկվում է Սերգեյ Մինասյանի դեսպանության հարցը

Քաղաքականություն
sergey-minasyan

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը «Ա1+»-ի հետ զրույցում ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց լուրը, որ իրեն նշանակելու են Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: «Պաշտոնական որեւէ հրաման չկա»,- մեզ հետ զրույցում ասաց նա: Ակնկալվում է, որ պաշտոնապես այդ մասին կհայտարարվի ամառվա վերջին: 2014թ. մինչ օրս Վրաստանում Հայաստանի դեսպանը  ծանրամարտի օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանն է։