Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոչ՝ անմիջապես սաստել Ադրբեջանի ռազմական ագրեսիան

Կարևոր լուրեր Քաղաքականություն
eufoa

Այսօր՝ հուլիսի 10-ին, EuFoA-ի տնօրեն Դիոգո Պինտոն և ԵԽ մի շարք պատգամավորներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Լեռնային Ղարաբաղի շփման գծում վերջին դեպքերի առնչությամբ: Այն ներկայացնում ենք ստորև. Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակամարտության սրացման մասին փաստող վերջին դեպքերը, որոնք, ցավոք, կրկին մարդկային կորուստների պատճառ դարձան, խիստ մտահոգիչ են մեզ բոլորիս համար, քանի որ մենք հավատում ենք խաղաղության և փոխըմբռնման արժեքներին: Այդ առիթով, մենք մեր ցավակցություննու զորակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին և ընկերներին: Զահրա Գուլիևան և նրա տատիկը՝ Սահիբան, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով գրանցված վերջին լարվածության հերթականզոհերն են: Ադրբեջանի համար սովորական գործելաոճ է դարձել կրակ բացել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ քաղաքացիական բնակավայրերին շատ մոտ դիրքերից (այդ գործելաոճը մեծապես քննադատվում է Ժնևի Կոնվենցիայով, և ինքնին համարվում է պատերազմական հանցանք)` վտանգի տակ դնելով սեփական բնակիչներին: Այս երկու անունները ավելանում են հայ և ադրբեջանցի բոլոր այն զոհված քաղաքացիական և զինվորական անձանց ցուցակին, որոնք անդառնալի գին են վճարել միջազգային հանրության անտարբերության և ձախողման հետևանքով, քանի որ չենկանխվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման փորձերը: Անցյալ տարվա «քառօրյա պատերազմին» հաջորդող շրջանում Ադրբեջանի նախագահ ԻլհամԱլիևը հրաժարվեց համաձայնություն տալԵԱՀԿ Մինսկի խմբի մոնիթորինգային հնարավորությունների ընդլայնման առաջարկին, ինչի հետևանքով Ադրբեջանը ոչ միայն ուժեղացրեց իր հակահայկական քարոզչությունը և մեծացրեց պատերազմի սպառնալիքների ինտենսիվությունը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ, այլև ակտիվացրեց սադրիչ գործողությունները: Սա Բաքվի պատասխանն է երկրի ներսում մարդու իրավունքների խախտումների և մամուլի ազատության սահմանափակման վերաբերյալ արտաքին քննադատություններին և ճնշումներին, ինչպես նաև վերջին շրջանում Ադրբեջանի՝ ահաբեկչական կազմակերպություններին զենք վաճառելու վերաբերյալ տեղեկությունների տարածմանը: Մենք կոչ ենք անում անմիջապես սաստել Ադրբեջանի ռազմական ագրեսիան, և վերահաստատում ենք մեր այն համոզմունքը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է խաղաղ լուծում ստանա՝ տեղի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի հիման վրա: Սա միակ ուղին է՝ դադարեցնելու երկու կողմերի շրջանում քաղաքացիական և զինվորական անձանց հետագա հնարավոր մահվան դեպքերը: Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա էսկալացիան սպառնում է անկայունության խորացմանն ամբողջ տարածաշրջանում՝  հրահրելով նոր հումանիտար ճգնաժամ՝ ԵՄ հարևանության տարածքում։ Մենք նաև կոչ ենք անում Եվրոպական Միությանը ակտիվորեն նպաստելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և առկախելով քաղաքական համագործակցությունը Ադրբեջանի հետ առ այն, քանի դեռ այդ երկիրը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը և ոտնահարել մարդու իրավունքները:   Եվրոպայի խորհրդարանի անդամներ՝ Ֆրանկ Էնգել, ԵԺԿ ՋոսուԽուարիստի, Եվրոպական միացյալ ձախեր/Նորդ ձախ կանաչներ խմբակցություն Պետեր Նիեդերմյուլլեր, Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն ՅարոմիրՇտետինա, ԵԺԿ Ժոզեֆ-Մարիա Տերիկաբրաս, Կանաչներ/Եվրոպական ազատ դաշինք EuFoA-ի տնօրեն ԴիոգոՊինտո   ### EuFoA-ն ուրախ կլինի տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն և մեկնաբանություններ ըստ անհրաժեշտության: Խնդրում ենք դիմել EuFoA բրյուսելյան գրասենյակի կոորդինատոր ՝ ԱլեքսանդրաՌոուսիին՝ [email protected] +3222331101 կամ EuFoAերևանյան գրասենյակի կոորդինատոր Տաթև Հայրապետյանին՝ [email protected] +37477427383: EuFoA ծրագրերի մասին տեղեկատվությունը հասանելի է www.EuFoA.org-ում: