Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լավրովը մեկնաբանել է Թրամփի և Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Պաշտոնական
lavrov

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը  ԶԼՄ-երին ներկայացրել է, թե ինչ են պայմանավորվել երկու նախագահները: Նրա խոսքով, եթե նախագահները հանդիպում են ոչ թե պարզապես տեսակետներ փոխանակելու համար, այլ որպեսզի «որեւէ բան լուծեն, կարծում եմ՝ ժամանակը վճռորոշ նշանակություն չի ունենում»։ «Իրոք շատ տեւական ու առարկայական հանդիպում էր։ Իմ զգացողությամբ հաստատվել է, որ նախագահները նախեւառաջ առաջնորդվում են իրենց երկրների ազգային շահերով ու այդ շահերը տեսնում են նրանում, որ փնտրեն փոխշահավետ պայմանավորվածություններ, այլ ոչ թե փորձեն առճակատման սցենարներ խաղալ, կամ անհիմն խնդիրներ ստեղծեն»,- ասել է Լավրովը լրագրողներին։ Նախարարը նշել է, որ հենց նման «առարկայական, գործնական ոճով են քննարկել եւ Սիրիան, եւ Ուկրաինան, եւ Կորեական թերակղզին, եւ կիբերանվտանգությունը, եւ մի շարք այլ հարցեր»։