ՀՀ քաղաքացու վարորդական վկայականը վավեր է . պարզաբանում (տեսանյութ)
http://www.a1plus.am/1554885.htmlՈստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետք Էգդար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է. «1968 թվականի նոյեմբերի 8-ին Վիեննա քաղաքում ստորագրված «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխանող ՀՀ իրավասու մարմինների կողմից հատկացված ազգային և միջազգային վարորդական վկայականները վավեր են կոնվենցիայի անդամ բոլոր երկրներում, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար միջազգային ավտոմոբիլային երթևեկությանը մասնակցելու նպատակով ոչ մի խոչընդոտ չեն ներկայացնում: Վրաստանի, ինչպես նաև ցանկացած այլ պետության քաղաքացիների կողմից այլ երկրի վարորդական վկայականով տվյալ երկրի տարածքում տրանսպորտային միջոց վարելու համար նախատեսված վարչական պատասխանատվության հարցը կարգավորվում է տվյալ երկրի օրենսդրությամբ»: Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանաը ավելի վաղ պարզաբանում էր տվել, որ ՌԴ տարածքում հայաստանցի վարորդների հարցը կլուծվի սեպտեմբերին: