Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սահմանափակվում է կյանքի ամենակարեւոր բաղադրիչը» (տեսանյութ)

Քաղաքականություն
hayrikyan

«25 տարվա ընթացքում 3 սահմանադրություն է փոխվել. եթե առաջին երկուսը իրար հետ գոնե կապ ունեին կառուցվածքային իմաստով, ապա վերջինը  հիմարության, տխմարության, ապուշության եւ ծախվածության գագաթն է»,- այսօր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն անդրադարձավ նոր Սահմանադրությանը: Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի խոսքով էլ՝ սահմանադիր ժողովի չձեւավորվելը կոպիտ սխալ էր. «Սահմանադրությունն ապագային միտված օրենքների փաթեթ է, այս առումով վերջին սահմանադրությունը էապես կրճատում է հայկական պետության ինքնիշխանությունը եւ լիարժեքությունը: Պետությունը թերի է:  Այս սահմանադրությունը սահմանափակում է կյանքի ամենակարեւոր բաղադրիչը՝ մրցակցությունը»: