Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր խմբակցությունը պարտադրված է կողմ քվեարկել. Վարդան Բոստանջյան (տեսանյութ)

Քաղաքականություն
bostanjyan-1

ԱԺ արտահերթ նիստին այսօր Սեւանա լճից օրենքով սահմանված 170 մլն խմ ջրի փոխարեն մինչեւ 270 մլն խմ ջրառ անելու մասին Կառավարության որոշման քննարկմանը Ելք դաշինքի  պատգամավոր Մանե Թանդիլյանն իր ելույթում նկատեց. «Այդ ի՞նչ հատուկ երաշտ է, որի մասին չեն հայտարարում, սակայն ջրառ են անում։ Ձեր ծրագրային դրույթները կենացի են նման` ասում ենք մի բան, սակայն ձեր քայլերով ու քվեարկությամբ անում ենք մեկ այլ բան։ Պատեհ-անպատեհ առումներով ինչո՞ւ ենք ջուր վերցնում։ Սեւանը նորից ճահճի է վերածվում։ Տնտեսության ու համաշխարհային մակարդակով ի՞նչ է լինելու՝ սրա գնահատականը չկա։ Կարծես Սեւանն այնտեղ դրած է, ու ինչ ուզեն, կանեն։ Սեւանի մասին ձոներ ասելու փոխարեն, լիարժեք պատկերացում պետք է ունենալ` արդյո՞ք ջրառը վատագույն տարբերակը չէ»։ Ծառուկյան դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանն իր ելույթում հայտարարեց, որ ամբողջ նախագիծը հակասահմանադրական է։ Սակայն նա իր ելույթի համար նախատեսված ժամանակն ամբողջովին չօգտագործեց` ասելով. "Ես հասկանում եմ, որ մեր խմբակցությունը պարտադրված է կողմ քվեարկել... Չեմ ուզում ավել-պակաս խոսեմ, դրա համար գնամ»: