Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԼՂՀ հակամարտությունը շարունակում է արժենալ անթույլատրելի բարձր թվով մարդկային կյանքեր»

Պաշտոնական
kv_plenary

ԵԱՀԿ խորհրդարանանակն վեհաժողովը հաղորդագրության է տարածել: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա) այցելել է Վիեննա՝ մասնակցելու Հարավային Կովկասի զարգացումների, այդ թվում Արցախի իրավիճակի վերաբերյալ բանակցություններին նվիրված հանդիպումների շարքին:  Բոլոր հանդիպումներում Վիգենինը կարևորել է համաձայնեցված ձևաչափով շարունակվող ջանքերը՝ ընդգծելով խորհրդարանական երկխոսության ներուժը՝ քաղաքական կամքին աջակցելու ուղղությամբ: «Հակամարտությունները տարածաշրջանում շարունակում են արժենալ անթույլատրելի բարձր թվով մարդկային կյանքեր: Ես նպատակ ունեմ շարունակել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի իմ գործընկերների հետ շարունակվող պաշտոնական ջանքերը և ապահովել խթան՝ համապարփակ և կայուն խաղաղության համար»,- ասել է հատուկ ներկայացուցիչը: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամենակարևոր տարեկան հանդիպումը, որը հավաքում է ԵԱՀԿ տարածությունում շուրջ 300 խորհրդարանականների, տեղի կունենա այս շաբաթ Մինսկում: Իսկ Վիեննայում  նախապես Վիգենինը հանդիպել է Հայաստանի, Ադրբեջանի, ԵԱՀԿ ավստրիական նախագահության բարձր դիվանագիտական ներկայացուցիչների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ նպատակ ունենալով խաղաղ լուծում գտնել Արցախի հակամարտության կարգավորման համար: