Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սևանա լճում հայտնաբերվել է նռնակ

Պաշտոնական
sevan-1

Հուլիսի 2-ին, ժամը 14:30-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում հայտնաբերվել է նռնակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը: Ժամը 15:14-ին փրկարարները հայտնաբերել են F1 տեսակի նռնակ և 16:00-ին հանձնել ոստիկանության աշխատակիցներին: