Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» չարդարացրեց ֆուտբոլասերների սպասելիքները (տեսանյութ)

Սպորտ
unnamed-31-1

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր «Շիրակը» անհաջող մեկնարկեց Եվրոպայի լիգայի 2017-18թթ մրցաշարում: Այսօր Գյումրիում կայացած որակավորման 1-ին փուլի խաղում շիրակցիները սեփական դաշտում ընդունեցին Սլովենիայի «Գորիցային» եւ պարտվեցին 0:2 հաշվով: Հանդիպման 15-րդ րոպեին հյուրերի հարձակվող Ռիֆատ Կապիչը հաշվենկատ հարվածով գրավեց դարպասի վերին անկյունը, իսկ 69-ին բոսնիացի ֆուտբոլիստը գնդակի անդրադարձի օգնությամբ կրկնապատկեց հաշիվը: Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 6-ին, Սլովենիայի Նովա Գորիցա քաղաքում: