Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Ժիրայր Սեֆիլյանի դատական նիստին

Քաղաքականություն
raffi

«Հարյուրամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստից առաջ փաստաբան Տիգրան Հայրապետյանը կրկին թույլ չտվեց խուզարկել իր պայուսակը։ Հայրապետյանը դուրս եկավ դատարանի դահլիճից՝ հայտարարելով, որ որևէ կերպ չի բացելու իր պայուսակը։   Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստին մասնակցելու համար քիչ առաջ շենք մտավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նա սպասում է, որպեսզի զննություն կատարեն։ Ի դեպ, այսօր դատական կարգադրիչները լրագրողների համար հատուկ տարածք առանձնացրին՝ այն բաժանելով կպչուն ժապավենով։ vost