Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վլադիմիր Գասպարյանը՝ապագա ոստիկաններին. դու՛ք եք փոխելու հասարակությունը (տեսանյութ)

Պաշտոնական
vova

Հունիսի 16-ին ոստիկանության կրթահամալիրում միջոցառումներն սկսվեցին «ոստիկան» որակավորման եռամսյա դասընթացն ավարտած ոստիկանների երդման հանդիսավոր արարողությամբ: Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը դիմեց նորընծա ոստիկաններին: Հանդիսավոր քայլերթից հետո ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ծաղիկներ դրեց սահմանների պաշտպանության եւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին: Ոստիկանության պետը շրջեց կրթահամալիրի տարածքում, ծանոթացավ բարեկարգման արդյունքներին: Այնուհետեւ ոստիկանության պետը դիպլոմներ հանձնեց ակադեմիայի մագիստրատուրայի 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտներին:  Երդման եւ դիպլոմների հանձնման արարողություններից հետո տեղի ունեցավ «Գարուն-ամառ» խորագրով միջոցառումը. կրթահամալիրի սովորողները հանդես եկան գեղեցիկ բեմականացումներով: Միջոցառումների ավարտին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը հանդիպում ունեցավ կրթահամալիրի սովորողների հետ և խոսեց ոստիկանի առաքելության մասին: Ոստիկանության պետն անդրադարձավ նաև համակարգի բարոփոխման խնդիրներին և արդիական ոստիկանության կայացմանը: Վլադիմիր Գասպարյանը կարևորեց նոր սերնդի ոստիկանի ձևավորման ընթացքը հենց ուսումնառության շրջանից: Հանդիպումն ավարտվեց ոստիկանության պետի և վաղվա ոստիկանների անկեղծ ու անմիջական հարցուպատասխանով: