Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԿՎ-ն՝ «Սասնա ծռեր»-ի անդամի առողջական վիճակի մասին

Պաշտոնական
243f687d3585f9318d57ff03793443e9

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վարդան Գերավետյանի փաստաբանը զանգվածային լրատվության միջոցների հետ զրույցում հայտարարել է, որ Վ. Գերավետյանի մոտ առողջական լուրջ խնդիրներ են ի հայտ եկել, և վերջինս շտապ կարգով լրացուցիչ հետազոտման կարիք ունի: Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Վ. Գերավետյանը 02.06.2017թ. զննվել է ներզատաբանի կողմից, տրվել է համապատասխան ախտորոշում, ինչից հետո բուժման տակտիկան որոշելու նպատակով ցուցվել է կատարել հորմոնալ հետազոտություններ և վիրաբույժ-ներզատաբանի խորհրդատվություն: 08.06.2017թ. Քրեակատարողական ծառայությունը դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն` կալանավորված անձ Վարդան Գերավետյանի հետազոտությունները և խորհրդատվությունը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում կազմակերպելու համար: Ինչ վերաբերում է Վ. Գերավետյանի` քրեակատարողական հիմնարկում նաև ատամների հետ կապված խնդիրներ ունենալուն, ապա նշենք, որ ՔԿՀ-ում գտնվելու ժամանակահատվածում վերջինիս պարբերաբար տրամադրվել են ատամնաբուժական ծառայություններ, այդ թվում` հղկվել և մաքրվել են կարիոզ խոռոչները, լուսային պլոմբանյութով վերականգնվել է ատամի ամբողջականությունը: Ատամնաբույժի ցուցման դեպքում, եթե անհրաժեշտ լինի ատամի ռենտգեն հետազոտութուն, ապա այն սահմանված կարգով կկատարվի քաղաքացիական բուժհաստատությունում: Ներկայումս Վ. Գերավետյանը բարձրացնում է պրոթեզավորման կամ իմպլանտացիայի խնդիրներ, ինչը սակայն պետպատվերի շրջանակներում հնարավոր չէ իրականացնել:   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին