Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արգելափակված մեքենաներ, փլուզում,16 քաղաքացու տարհանում (տեսանյութ)

Պաշտոնական
19059591_1514697991935225_3102278827737946642_n

Հունիսի 12-ին, ժամը 21:33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 29 հասցեում գտնվող Վերսալ ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենաներն արգելափակվել են ջրի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Տ. Ի.-ին պատկանող «Mercedes» մակնիշի 32 AT 333 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Հունիսի 12-ին, ժամը 21:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Մաշտոց պողոտայի թիվ 2/2 հասցեում գտնվող Մետրոպոլ հյուրանոցի դիմացի գետնանցումը հորդառատ անձրևից ջրալցվել է, ավտոմեքենաներն արգելափակվել են ջրի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ջրի մեջ արգելափակվել են թիվ 47 երթուղուն պատկանող «Hyundai» մակնիշի 4380L պետհամարանիշով ավտոբուսը՝ ներսում արգալափակված 16 քաղաքացի, «BMW» մակնիշի 35 SQ 545, «ՎԱԶ 2101» մակնիշի 35 DQ 202, «BMW» մակնիշի 77 UT 777 պետհամարանիշերով ավտոմեքենաները: Փրկարարներն ավտոբուսից տարահանել են 16 քաղաքացու և տեղափոխել անվտանգ տարածք: «BMW» մակնիշի ավտոմեքենաները դուրս են բերվել քարշակ ավտոմեքենայի օգնությամբ, իսկ «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան՝ փրկարարների օգնությամբ: Հունիսի 12-ին, ժամը 21:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կասյան փողոցի թիվ 2 հասցեում՝ նկուղային հարկում գտնվող էլեկտրոնիկայի խանութն անձրևաջրերից ջրալցվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել օժանդակ մեքենա (ջրահեռացման պոմպով): Փրկարարները հեռացրել են լցված ջուրը՝ մոտ 1 տ: *** Հունիսի 12-ին, ժամը 21:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան և Լենինգրադյան փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ գետնանցումում տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները սահմանազատել են տարածքը: