A
A
«Երկիր Ծիրանի»-ն «գրավում է» քաղաքապետարանը` պայթեցնելով ու ջարդելով (տեսանյութ)
Երևանի ավագանու՝ «Երկիր Ծիրանի» խմբակցությունը Երևանի քաղաքապետարանի դիմաց նիստ է հրավիրել։
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը գալիս է գրոհելու քաղաքապետարանը, բայց ուրույն ձեւով: Ավագանու նիստերին չի մասնակցելու, անելու է անհատական նիստեր՝ դրսում:
Առաջին անգամ քաղաքապետարան «Երկիր Ծիրանին» հատուկ արարողակարգով է մտնում: Նախ պայթեցնում է փուչիկները, որոնց վրա գրված է ՀՀԿ, հետո անցնում հարսանեկան ավանդական սովորույթի՝ հենց դռերի մոտ ջարդում են զույգ ափսե՝ Տարոն Մարգարյանի եւ Սերժ Սարգսյանի պատկերով:
Քաղաքապետարանի ներսում Զարուհի Փոստանջյանն իր թիմակիցների հետ երկար ժամանակ ման եկավ: Նա ոչ մի կերպ չէր կարողանում գտնել «Երկիր Ծիրանի» խմբակցության աշխատասենյակը:
