Օձեր՝ «Այբ» դպրոցի բակում
Հունիսի 8-ին, ժամը 14:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 5-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են հայկական իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հունիսի 8-ին, ժամը 13:54-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկի պատշգամբում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Գ. Մ.-ի տան պատշգամբում հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հունիսի 8-ին, ժամը 10:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 11/11 հասցեում գտնվող «Այբ» դպրոցի բակում՝ ջրի պոմպի մոտակայքում օձեր են նկատվել, որոնց անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: