Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվս 6 պետության հետ կազատականացնենք վիզային ռեժիմը (տեսանյութ)

Քաղաքականություն
shavarsh

«Մեր որոշումը կապված է զբոսաշրջության խթանման հետ, այս գործընթացը շարունակվելու է, Քաթարն ընդամենը պետություններից մեկն է, մոտ ժամանակներս եւս 6 պետության հետ կազատականացնենք վիզային ռեժիմը»,- այսօր Կառավարության նիստից հետո հայտարարեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը. «Մենք պետք է նաեւ հաշվի առնենք, որ մեր հարեւան Վրաստանը ավելի շատ երկրների հետ  է ազատականացրել վիզային ռեժիմը, եւ բնական է, որ զբոսաշրջությունը այնտեղ ավելի լավ է»: Այն որ այդ նույն ընթացքում որոշ պետություններ խզեցին դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ, ըստ Շավարշ Քոչարյանի, այլ խնդիր է. «Դա կապված է այն իրավիճակի հետ, որը Մերձավոր Արեւելքում է տիրում, դա կապված է նաեւ հակաիրանական տրամադրությունների հետ, հատկապես՝  Սաուդյան Արաբիայում, կապված է նրա հետ, որ Քաթարը չի միանում Իրանի դեմ կազմված կոալիցիային»,- ասաց նա ու վստահեցրեց, որ այդ խնդիրը մեր դաշտից դուրս է: Շավարշ Քոչարյանը անդրադարձել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցին եւ երեկ իրանում տեղի ունեցած ահաբեկչությանը: Մանրամասնները՝ տեսանյութում