Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԼՔ-ը կողմ կքվեարկի հակակոռուպցիոն մարմնի ստեղծման նախագծին (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-6

Կառավարության հրավիրած ԱԺ նիստին ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ խորհրդարանական ընդդիմության հետ համաձայնության են եկել եւ որոշել, որ Հակակոռուպցիոն մարմնի մրցութային խորհրդում կոնսենսուսով առաջադրվելու են նաեւ ընդդիմության թեկնածուները։  Ելք դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նեգատիվ չեն տրամադրված այս նախագծին.  «Ճիշտ է, այն մեր պատկերացրածը չէ, սակայն այն քայլ առաջ է` հակակոռուպցիոն համակարգ ստեղծելու առումով, դրա համար կողմ կքվեարկենք»: ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նշեց, որ Ծառուկյան դաշինքը եւս եկել է ընդհանուր հայտարարի իշխանության հետ եւ կողմ կքվեարկեն։ Նախագիծն ընդունվեց 87 կողմ, 0 դեմ եւ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։  Քվեարկած պատգամավորների թիվն ավելին էր, քան դահլիճում ներկաներն էին։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը պարզաբանեց` ասելով, որ գործուղման մեջ գտնվող պատգամավոր կան, որոնք գրավոր տեղեկացրել են, որ կողմ են քվեարկելու այս նախագծին։ Ազդարարի մասին, Հանրային ծառայության մասին օրենքների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա ժամը 15:00-ին։ ԱԺ-ն այս պահին քննարկում է Մասնավորեցման նախագիծը։