Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Human Rights Watch-ը կոչ է անում հետաքննել Արթուր Սաքունցի դեմ սպառնալիքի գործը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sakunc

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով իրավապաշտպան Արթուր Սաքունցի կյանքի դեմ ուղղված սպառնալիքներին : «Իշխանությունները պետք է անհապաղ հետաքննեն սպառնալիքները, որոնց մասին ասվել է իրավապաշտպանի Facebook-ի էջում, և ապահովեն նրա անվտանգությունը»,- ասվում է միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած  հաղորդագրության մեջ: Հունիսի 2-ին Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հայտարարել է, որ Facebook-ում ինչ-որ մեկը սպառնացել է սպանել իրեն՝ կառավարության հասցեին հնչեցրած հերթական քննադատական հայտարարությունից հետո:   «Ոչ մեկը չի կարող մահվան սպառնալիքներ ստանալ կառավարությանը քննադատելու համար»,- ասել է Human Rights Watch-ի՝ Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի հարցերով տնօրեն Ջեյն Բուխանանը: