Հայաստանը չի իրականացրել GRECO-ի առաջարկները կոռուպցիայի հարցում
Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը՝ կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը՝ GRECO-ն, հրատարակել է իր ամենամյա զեկույցը, որում ներկայացված է 49 անդամ պետությունների 2016 թ-ին իրակացրած գործողություններն կոռուպցիայի դեմ ։ Զեկույցում մասնավորապես ասվում է, որ մինչեւ 2016 թ. Հայաստանը հաջողությամբ իրականացրել է GRECO-ի բոլոր առաջարկությունները, որոնք առնչվում են կոռուպցիոն հանցագործությունների քրեականացմանը եւ քաղաքական ֆինանսավորման թափանցիկությանը Բայց հետո՝ մինչեւ 2016 թվականի վերջը, Հայաստանը չի իրականացրել GRECO-ի որեւէ առաջարկություն կապված խորհրդարանի անդամների շրջանում կոռուպցիայի կանխարգելման հետ: Հայաստանը չի իրականացրել նաեւ GRECO-ի առաջարկությունների 43% -ը՝ դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման առնչությամբ, իսկ դրանցից 43% - ը միայն մասամբ է իրականացվել: