Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում այրվել է 5 ծառ ամբողջությամբ, 13-ը՝ մասնակի և 3-ը ջերմահարվել են

Պաշտոնական
arevik-azin-parkum-b-n87593-1

Հունիսի 4-ին, ժամը 14:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոց թիվ 111 շենքի մոտակայքում գտնվող հողամասում այրվում են ներկով լի տակառներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ,  արտակարգ իրավիճակների արձագանքման և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ Հաղթանակ թաղամասի 52/4 հասցեում գտնվող հողակտորում այրվում է 4 հատ 15 լիտր տարողությամբ պլաստմասսայե դատարկ տարա, 5 ծառ՝ ամբողջությամբ, 13-ը՝ մասնակի և 3-ը  ջերմահարվել են: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:45-ին, մարվել՝ 14:53-ին: