Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ գործ է հարուցվել

Կարևոր լուրեր Պաշտոնական
qnnchakan-komite-1

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Մելիք Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի հունիսի 1-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահեստում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, ենթասպա, 1981թ. ծնված Մելիք Դավիթի Խաչատրյանը՝ կախված վիճակում: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նամակ։  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Մ.Խաչատրյանի ինքնասպանության պատճառները պարզելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է:   ՀՀ քննչական կոմիտե