A
A
«Կարինե»-ն՝ ֆրանսերենով (տեսանյութ)
Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետը կհնչի ֆրանսերենով։
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ևս նախապատրաստվում է հաջորդ տարի Հայաստանում անցկացվելիք ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։
«Լա Բոհեմ» բալետին էլ կհետևի Միշել Լեգրանի «Շերբուրգյան հովանոցները» և կհպարտանանք մեր ազգային բեմում երկու մեծանուն ֆրանսահայերի երաժշտական ներկայությամբ։
Մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Լուսինե Քարամյանի խոսքով՝ ամեն տարի մարտ-ապրիլ ամիսներին ֆրանկոֆոնիայի շրջանակներում տարբեր միջոցառումներ են իրականացվում։ Հաջորդ տարվա մշակութային ծրագրերն ավելի բազմազան ու ընդլայնված կլինեն, քանի նման միջոցառում է սպասվում և 40 երկրներից պատվիրակություններ են սպասվում։