Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զորակոչիկը տարկետում է ստացել ՄԻՊ առաջարկով արված քննության արդյունքում

Պաշտոնական
mip

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին դիմած զորակոչիկը տեղեկացրել է, որ  ունի ողնաշարի ճողվածքներ, սակայն զինկոմիսարիատից ստացած ուղեգրի հիման վրա անցած ռենտգեն հետազոտությամբ դրանք չեն հայտնաբերվել: Դիմումատուն խնդրել է Պաշտպանի աջակցությունը՝ պատշաճ բժշկական հետազոտություն անցնելու և զինվորական ծառայության պիտանելիությունը որոշելու հարցերում: Կենտրոնական բժշկական հանձնաժողով կատարած այցելության արդյունքում պարզվել է, որ դիմումատուի մոտ ախտորոշվել էդեղորայքային ալերգիա և ողնաշարի գոտկասրբանային հատվածի դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխությունների սկզբնական նշաններ՝ ձախակողմյան արմատիկային թեթև համախտանիշով: Մեկ այլ բժշկական կենտրոնում դիմումատուն իր նախաձեռնությամբ անցել է մագնիսոռեզոնանսային տոմոգրաֆիկ (ՄՌՏ) հետազոտություն, հայտնաբերվել է ողնաշարի երեք ճողվածք:   Կենտրոնական բժշկական հանձնաժողովում երկրորդ փորձաքննության ժամանակ  հանձնաժողովի անդամներն ու Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն ուսումնասիրել են դիմումատուի անձնական գործը, մագնիսոռեզոնանսային տոմոգրաֆիկ (ՄՌՏ) հետազոտության ընթացքում հայտնաբերված ողնաշարային ճողվածքների լուսանկարները: Քննարկման արդյունքում դիմումատուն ստացել է պարտադիրզինվորական ծառայության զորակոչից առողջական վիճակի պատճառով տարկետման իրավունք:    ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ