Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շիրակում քննարկվել է խոշորացվող փնջերի հարցը

Պաշտոնական
17145_b

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ՝ Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների գործընթացին վերաբերող հարցերը քննարկելու նպատակով: Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի, ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի, ինչպես նաև ՀՀ ՏԿԶ նախարարության և Շիրակի մարզպետարանի պատասխանատուների ուղեկցությամբ Դավիթ Լոքյանը Մարալիկ քաղաքում հանդիպել է խոշորացվող Անիի, Մայիսյանում՝ խոշորացվող Մարմաշենի և Ախուրյանում՝ խոշորացվող Ախուրյանի բնակավայրերի շուրջ 40 ղեկավարների հետ: Դավիթ Լոքյանը համապարփակ տեղեկատվություն է ներկայացրել արդեն խոշորացված համայնքներում իրականացված և ընթացիկ աշխատանքների մասին: ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով Շիրակի մարզում նախատեսվում է ձևավորել խոշորացված 3 փնջեր. Անի՝(Մարալիկ, Աղին, Անիավան, Անիպեմզա, Բագրավան, Գուսանագյուղ, Իսահակյան, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, Ձիթհանքով, Ձորակապ, Շիրակավան, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ (թվով 17): Ախուրյան ՝ (Ախուրյան, Այգաբաց, Արևիկ, Բասեն, Կամո, Կառնուտ, Հովիտ, Ջրառատ (թվով 8): Մարմաշեն` Մայիսյան, Լեռնուտ, Կապս, Կարմրաքար, Կրաշեն, Հացիկ, Հովունի, Մարմաշեն, Մեծ Սարիար, Շիրակ, Ջաջուռ, Ջաջուռավան, Վահրամաբերդ, Փոքրաշեն, Քեթի (թվով 15): Հիշեցնենք, որ ս.թ. մայիսի 18-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: