Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննում են մեկուկես տարեկան երեխայի մահվան հանգամանքները

Պաշտոնական
art-image-480

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու բժշկական կենտրոնում 2015թ. ծնված երեխայի մահվան հանգամանքները: 2017 թվականի մայիսի 22-ին՝ ժամը 19:40-ին, Գյումրի քաղաքի բնակչուհուց  ահագանգ է ստացվել առ այն, որ իր մեկուկես տարեկան երեխան ունեցել է սրտի խնդիր, Գյումրի քաղաքի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ից  տեղափոխել են Երևան քաղաքի «Արաբկիր» ԲԿ, որտեղ նա մահացել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը վարույթ է ընդունվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում: Իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե