A
A
Զարուհի Փոստանջյանը փորձեց ներկայացնել Սերժ Սարգսյանի կենսագրությունը. թարմացվող (տեսանյութ)
16. 54 Ընդմիջումից հետո շարունակվում է դատական նիստը։ Փոստանջյանը ներկայացնում է բացարկի դիմումը։ Իր խոսքում նա Սերժ Սարգսյանի կենսագրությունը ներկայացրեց։ Դատարանը ընդհատեց նրա խոսքը՝ նշելով որ Փոստանջյանը խանգարում է դատական նիստը։
«Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կենսագրությունը որևէ կապ չունի դատական գործի հետ», ֊ասաց դատավորը։
Փոստանջյանն էլ պատասխանեց, որ ինքը դատարանի և Բաղրամյան 26-ի կապն է փորձում ներկայացնել։ Որից պարզ կդառնա, որ դատարանը չի կարող արդար որոշում կայացնել և պետք է ինքնաբացարկ ներկայացնի։
ԿԸՀ ներկայացուցիչը առարկեց միջնորդությունը։
Դատարանը 30 րոպեով ընդմիջեց դատական նիստը՝ ժամանակ տալով հայցվոր կողմին դիմում ներկայացնել։
Ավելի ուշ նրանք մտան դատարան։
15.20 Վարչական դատարանում դադարեցված է «Երկիր Ծիրանիի» կողմից Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները չեղարկելու և նոր ընտրություններ կազմակերպելու հայցով դատական նիստը։
Մինչ Զարուհի Փոստանջյանը հանդես էր գալիս բացման խոսքով, դատավորը նկատողություն արեց ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Ստելլա Աղաջանյանին։ Կարգադրիչները փորձում են կատարել դատավորի սանկցիան, սակայն ընդդիմադիր կինը հրաժարվեց դուրս գալ դատարանից։ Դատավորը ընդմիջում հայտարարեց այնքան ժամանակով, քանի դեռ Ստելլա Աղաջանյանը հեռացված չէ նիստերի դահլիճից։