Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան-Թուրքիա. երկխոսության ուղիների որոնում

Քաղաքականություն
18581898_1352688121451780_1037085749129726402_n

Մայիսի 18-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժին ղեկավար Դիրկ Լորենցը «Հայաստան-Թուրքիա. երկխոսության ուղիների որոնում» խորագրով գիտաժողովի ընթացքում հանդես է եկել բացման խոսքով։ Գիտաժողովը կազմակերպվել է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. փուլ 2-րդ» ծրագրի շրջանակում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ: Գիտաժողովի նպատակն է խթանել կրթական և քաղաքական երկխոսությանը և նպաստել հետազոտողների, փորձագետների, ԶԼՄ-ների և այլ կառույցների երկխոսության բարելավմանը երկու երկրներում։ ԵՄ ներկայացուցիչը ընդգծել է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման, հասարակության ներգրավվածության կարևորությունը ժողովրդավարության, կայունության, մարդու իրավունքների պաշտպանության և տնտեսական աճի ապահովման հարցում։ Նա շեշտել է, որ միջանձնյա շփումները կարևոր դերակատարում ունեն հակամարտության փոխակերպման և կայուն խաղաղություն ստեղծելու հարցում։ Բիզնեսի և առևտրային հարաբերությունների հետագա զարգացումը օգուտ կբերի երկու երկրների քաղաքացիներին։