A
A
Միքայել Մելքումյանը՝ ԱԺ փոխնախագահ
Ծառուկյան դաշինքից ԱԺ փոխնախագահը կլինի Միքայել Մելքումյանը. այս մասին քիչ առաջ հայտարարեց դաշինքից Վահե Էնֆիաջյանը։
ԱԺ 3 հանձնաժողովները կղեկավարեն Նաիրա Զոհրաբյանը, Վարդևան Գրիգորյանը և Վարդան Բոստանջյանը։ Թե որ հանձնաժողովները բաժին կհասնեն Ծառուկյանականներին՝ դեռ պարզ չէ։ Ամեն ինչ կորոշվի վաղը։
Հիշեցնենք, ԲՀԿ կենտրոնական գրասենյակում Ծառուկյան դաշինքը նիստ էր անցկացնում, իսկ վաղը կմեկնարկի ԱԺ 6-րդ գումարման անդրանիկ նիստը։