A
A
Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզում
ՀՀ վարչապետը հրամանագիր է ստորագրել Արմեն Սարգսյանին ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատվելու մասին։
Փաստաթղթում ասվում է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21-րդ կետով և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով`
Արմեն Մարգարյանին 2017 թվականի մայիսի 18-ից ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»:
Ըստ Tert.am-ի՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել:
Հիշեցնենք՝ Արգամ Աբրահամյանն ԱԺ պատգամավոր է ընտրվել վերջին՝ ԱԺ ընտրությունների արդյունքում։