Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործ ունենք իրավական նիհիլիզմի հետ. Ստեփան Սաֆարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
tevan-styopa

Երևանի ավագանու ընտրությունները չէին արտահայտում մայրաքաղաքում եղած տրամադրությունները՝ ասում է քաղաքագետ, ՄԱՀՀԻ ղեկավար Ստեփան Սաֆարյանը. «Ոչ խորհրդարանական, ոչ էլ ավագանու ընտրությունները ժողովրդավարական չէին։ Կան դրական միտումներ, որոնք ոչ թե պետության կողմից կառավարման մակարդակի բարձրացման մասին են խոսում, այլ, որ քաղհասարակությունը մեծացրել է իր կարողությունները և դրանցից են բխում դրական զարգացումներ»։  Նա բացահայտ հանցագործություն է համարում Զարուհի Փոստանջյանի ու դստեր նկատմամբ արձանագրված բռնությունները ոստիկանության մասնակցությամբ. «Դրանով ասվում է, որ դուք այստեղից այն կողմ իրավունք չունեք անցնելու։ Եվ այստեղ բացահայտված փաստերը հատուկ են իշխանության այլ շտաբերի էլ»,-ասում է Ստյոպա Սաֆարյանը։ Բացահայտ դեմագոգիա է ոստիկանության հայտարարությունը, թե չեն փորձել բերման ենթարկել. «Սա այն դեպքում, երբ այդ ամենը տեղի է ունեցել տեսախցիկների առջև։ Գործ ունենք իրավական նիհիլիզմի հետ, երբ լրջագույն բացահայտումներ են արվում, բայց իրավապահների արձագանքը զրո է»։ Քաղաքական վերլուծաբան Թևան Պողոսյանը ընտրությունների վերաբերյալ դրական փաստեր է արձանագրել։ Ընդդիմությունը եռապատկեց իր ներկայությունը ավագանիում՝7 մանդատը փոխարինվեց 19 մանդատով. «Վստահ եմ, որ թեժ քննարկումներ կլինեն և ավելի բուռն կլինի պայքարն այլ որոշումների մասով, նախկինում առանց պատշաճ կերպով քննարկման ընդունված որոշումները լրջորեն կքննարկվեն»։ Նա մեկ այլ բան էլ է արձանագրում. «Հավաքագրվեցին ընտրախախտումների մասին փաստեր, և հույս ունենք, որ դրանք կքննվեն դատական կարգով», ֊ նշում է ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը։