Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՊ.բոլոր տվյալները կուղարկվեն քրեական հետապնդում իրականացնող մարմիններին

Պաշտոնական
mip-nkar

Ամփոփիչ հաղորդում Երևանի ավագանու ընտրությունների օրը՝ մայիսի 14-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կատարած աշխատանքների վերաբերյալ   1. Մայիսի 14-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Մարդու իրավունքների պաշտպանիաշխատակազմի թեժ գծով ստացվել է 9 ահազանգ: Հնարավոր բոլոր դեպքերում արագացված ընթացակարգով դրանց տրվել է լուծում: Նշված 9 ահազանգը վերաբերել են քվեարկության կազմակերպման և անցկացման՝օրենքով սահմանված ընթացակարգերին: Բոլոր դեպքերում քաղաքացիներին տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն: 2. Պաշտպանի աշխատակազմում գործող աշխատանքային խումբն ուսումնասիրել էընտրական իրավունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում, սոցիալական ցանցերում տեղ գտած 113 հրապարակում: Հրապարակումները վերաբերել են ընտրատեղամասերում և ընտրական շտաբերում կուտակումներին, տեխնիկական միջոցների անսարքության, քվեարկության ընթացքիառցանց հեռարձակման խափանման, ընտրացուցակներում գրառումների,ընտրատեղամասերի կահավորման, ընտրողներին կաշառք բաժանելու,քվեարկության գաղտնիության, ինչպես նաև դրա կազմակերպման և անցկացման հետկապված հարցերին: 3. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հատկապես ուշադրությամբ էուսումնասիրել լրագրողների և դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվությունը: Մասնավորապես՝ դիտորդ Վ. Գասպարիի նկատմամբ բռնություն գործադրելու, <<armtimes.com>>, <<azatutyun.am>>, <<hraparak.am>>  լրատվամիջոցների լրագրողներՏ. Խաչատրյանի, Ս. Գաբրիելյանի և Ս. Ադամյանի, ինչպես նաև լրագրողների և դիտորդների գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող բոլոր տվյալները կուղարկվեն քրեական հետապնդում իրականացնող մարմիններին:  4. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մանրամասնուսումնասիրվել են «Հանրապետական» կուսակցության քաղաքապետի թեկնածուի՝Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող նախընտրական շտաբում Ազգայինժողովի պատգամավոր, «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածուԶարուհի Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպն արձանագրածտեսանյութերը: Ոստիկանության ծառայողների գործողություններին վերաբերողբոլոր նյութերը Պաշտպանի աշխատակազմում ամփոփվել և ուղարկվել ենՈստիկանություն՝ համապատասխան վարույթ սկսելու պահանջով: Միջադեպիկապակցությամբ համապատասխան գրություն է հասցեագրվել նաև ՀՀ գլխավորդատախազություն: