Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջներից մեկը՝ ՀՀԿ-ին հանել ընտրական գործընթացից (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-5

Երեկ ԵԼՔ դաշինքը հրապարակեց տեսանյութ, ըստ որի՝ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբը ընտրակաշառք և քվեարկած քվեաթերթիկներ է բաժանում մարդկանց։ Քիչ առաջ Ելք դաշինքը ԿԸՀ-ին հանձնեց երեկ գիշերվա ընթացքում իրենց արձանագրած խախտումների առիթով երկու դիմում, որոնցից մեկով պահանջում են ՀՀԿ-ին հանել ընտրական գործընթացից։ Մյուս դիմումով դաշինքը պահանջում է, որ ԿԸՀ-ն սահմանված քվեաթերթիկի մարման կարգը հստակեցնի, ըստ որի քվեաթերթիկներում պետք է գունավոր քվեարկություններ չլինեն և քվեածրարի մեջ քվեաթերթիկից բացի, այլ թղթի կտոր չպետք է լինի Ըստ Արտակ Զեյնալյանի, որը քիչ առաջ հանձնեց դիմումը, բացառեց, որ ընտրությունների օրը կարող է փոխվել, որովհետև նման դեպքերում նախատեսված է տվյալ մասնակցի անունը քվեաթերթիկից հանելու կարգը, ընտրական ամբողջ գործընթացը դադարեցնելու կարիք չկա։