Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարժանք՝ հենաշարժողական խախտումներ ունեցող երեխաների համար

Պաշտոնական
26185_b

Աղետների ռիսկի կառավարման (ԱՌՆ) ազգային ռազմավարության իրականացման շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարությունը ս/թ մայիսին Երևանում իրականացնում է անվտանգության արշավ, որի հիմնական նպատակն արտակարգ իրավիճակներում մայրաքաղաքի պատրաստվածության մակարդակի բարձրացումն է ու աղետների ռիսկի նվազեցումը: Այս անգամ արշավի շրջանակներում ուշադրության կենտրոնում են հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաները, որոնք աղետների և արտակարգ դեպքերի ժամանակ առավել խոցելի են: Մայիսի 12-ին, ժամը 12.00-ին Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցում (հասցեն` Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական 41) կանցկացվի «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը հատուկ դպրոցում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Անվտանգության արշավի շրջանակներում իրականացվելու են շուրջ երեք տասնյակ շտաբային վարժանքներ և ուսումնավարժություններ (տարբեր կրթօջախներում, գրադարաններում, թատրոններում և մասնավոր ձեռնարկություններում), որոնց նպատակն է կատարելագործել կազմակերպությունների անձնակազմերի` արտակարգ իրավիճակներին պատրաստվածության հմտությունները: