Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսիացի մարզիկները գոհ են նախագահական ընտրությունից

Կարևոր լուրեր Սպորտ
unnamed-9-1

Ֆրանսիայի մարզիկների մեծ մասը ոգեւորված է երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներից, որում հաղթել է էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը: Ընտրությունների նախօրեին 60 հայտնի մարզիկներ դիմել էին հանրությանը եւ կոչ արել քվեարկել Մակրոնի օգտին, որպեսզի «սպորտը մնա ազատ, անկախ, բարեկամական ու հավասար պայմաններում»: Նման ակցիայի պատճառն այն էր, որ իրենց թեկնածուի գլխավոր հակառակորդը՝ Մարին Լե Պենը, բավական ազգայնամոլական հայացքներ ունի եւ ծայրահեղական վերաբերմունք ունի Ֆրանսիա ներգաղթածների հանդեպ, որոնց մեջ քիչ չեն նաեւ մարզիկները: «Մենք հանգիստ կարող ենք բաց պահել մեր ճամպրուկները», - իր թվիթերյան էջում գրել է Ֆրանսիայի հայտնի բասկետբոլիստ Ֆլորան Պետրուսը, որը ծնունդով Գվադելուպայից է: