A
A
Մենք պարտվել ենք մի խաղ, որտեղ դատավորը ծախված է. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
ՀԱԿ-ն այսօր ԱԺ-ում տվեց իր վերջին ճեպազրույցը: «Ես մի քիչ ավելի լիրիկական զեղումներով եմ մոտենում այս ամեն ինչին,- ասաց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը,- կանադական հոկեիստները, պրոֆեսիոնալները խաղում էին մինչեւ վերջ, երբ նույնիսկ պարտվում էին 7:0 հաշվով: Մենք պարտվել ենք մի խաղ, որտեղ դատավորը ծախված է: Նման խաղում պարտվելը ո´չ ամոթ է, ո´չ նվաստացուցիչ, այլ ես կասեի պատվաբեր, անկախ այդ անհավասարության մենք մեր կռիվը տվեցինք եւ շարունակելու ենք տալ»: Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ «Երեւանի ավագանու ընտրությունները իրականում Շռեկի, Չիպոլինոյի եւ Ձյունանուշիկի միջեւ մի պայքար է, որում հաղթելու է գլխավոր մուլտիպլիկատորը, ընդ որում՝ այդ մուլտիպլիկատորը «Դիսնեյի» տաղանդը չունի, բացի փչացնելուց։ Ավելին՝ տեսանյութով