Դպրոցը կանվանակոչվի ապրիլյան պատերազմի հերոսի անունով
Երեւանի ավագանին ապրիլի 26-ին կայանալիք նիստում որոշելու է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հ.147 հիմնական դպրոցն անվանակոչել Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվամբ՝ վերակազմակերպվելով «Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան հ.147 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի: Ռոբերտ Աբաջյանը 2003-2011թթ. սովորել է հենց այդ դպրոցում։ Մեկ այլ որոշմամբ ՝ ավագանին պետք է համաձայնություն տա Արցախյան պատերազմում զոհված Լևոն Սարգսյանի հուշարձանը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի հ.99 հիմնական դպրոցի այգու տարածքում տեղադրելու համար։ Երեւանի ավագանու 9-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգում ընդգրկված է եւս 23 հարց: Հարցերը վերաբերում են հիշատակը հավերժացնող հոշատախտակների տեղադրմանը, գույքահարկի եւ հողի հարկի գծով արտոնություններ տալուն, բնակարաններն անհատույց օտարելուն, անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելուն, հողամասի նպատակային նշանակությունը փոխելուն, Ավան վարչական շրջանի առանձին տարածքների գետեւորման նախագիծը հաստատելուն: