A
A
Ֆրանսիայում նախագահ են ընտրում
Ֆրանսիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների առաջին փուլը: Նախագահի պաշտոնը ստանձնելու համար այքարում են տասը թեկնածու, այդ թվում` գործող նախագահ Նիկոլա Սարկոզին: Քվեարկողների ընդհանուր թիվը 47 մլն է։ Նրանք կընտրեն 66500 ընտրատեղամասերում: Ֆրանսիայի նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով: Եթե թեկնածուներից մեկին հաջողվի հավաքել 50 տոկոս ձայներ, նա կհայտարարվի նախագահ, հակառակ դեպքում մայիսի յոթին կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: