Քաղաքական խորհրդատվություններ՝ ՀՀ և ՌԴ արտգործնախարարների միջև
Ապրիլի 19-ին ՀՀ արտաքին գործերի նախարարարությունում տեղի ունեցան քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարությունների միջև: Հայկական կողմը գլխավորում էին ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման ու միջազգային անվտանգության վարչության պետ Գագիկ Հովհաննիսյանը և Եվրոպայի վարչության պետ Գագիկ Ղալաչյանը, իսկ ռուսական կողմը՝ Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կելինը: Խորհրդատվություններին կարծիքներ փոխանակվեցին համաեվրոպական համագործակցության ու անվտանգության արդի խնդիրների և դրանց լուծումներ գտնելու հնարավորությունների շուրջ: Անդրադարձ կատարվեց նաև համաեվրոպական կառույցների շրջանակներում ծավալվող գործընթացներին: Խորհրդատվությունների ավարտին ռուսաստանյան պատվիրակությանը հանդիպեց ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը։ Նույն օրը Աշոտ Հովակիմյանը և Անդրեյ Կելինին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ներկայացրին խորհրդատվությունների արդյունքները։