Սիրիահայերը կուզեն՝ Նոր Հալեպը կկառուցվի (տեսանյութ)
«Ազգ-բանակ» 2017 համաժողովին Մարզահամերգային համալիր եկել էր մասնակցելու նաև Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Ինչպե՞ս կարող են արտասահմանում ապրող մեր հայրենակիցները նպաստել բանակի ամրացմանը. «Սփյուռքը հզորացնելով Հայաստանը, Հայաստանի տնտեսությունը՝ դրանով պայմաններ է ստեղծվում, որ Հայաստանն էլ իր հնարավորությունների որոշակի հատված տրամադրի բանակի հզորացմանը»։ Հայաստանը հզորացնելու մտքով այստեղ են եկել տասնյակ հազարավոր սիրիահայեր, սակայն նրանք հայրենիքում բազմաթիվ խնդիրների են բախվում։ Օրինակ՝ Կառավարության աջակցությամբ կառուցվում էր Նոր Հալեպ թաղամաս, որտեղ պետք է սիրիահայերը բնակություն հաստատեին, սակայն ծրագիրն այս պահին առաջ չի շարժվում։ Լուծման տարբերակը Հրանուշ Հակոբյանը տեսնում է. «Նոր Հալեպը սոցիալական, պետական ծրագիր չէ։ Դա սիրիահայերի ցանկությամբ ստեղծված նախագիծ է, եթե իրենք կհավաքեն համապատասխան գումար, կցանկանան ունենալ, ուրեմն նաև կսկսենք որոշակիորեն նաև օգնել։ Բայց եթե առայժմ իրենք չեն ուզում դա անել, մենք որևէ ձևով չենք կարող նրանց ստիպել»։ Մանրամասները՝ տեսանյութում