Բակո Սահակյանն այցելել է հարավային զորամասերից մեկը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 8-ին այցելել է հանրապետության հարավում տեղակայված զորամասերից մեկը եւ մասնակցել շաբաթօրյակի շրջանակներում այնտեղ կազմակերպված ծառատունկին: Նախագահը ծանոթացել է նաեւ զինվորների առօրյային ու ծառայության ընթացքին: Նուն օրը Նախագահն այցելել է «Վարանդա-3» ջրամբարի կառուցման շինհարթակ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին։ Երկրի ղեկավարը կարեւորել է օբյեկտի նշանակությունը մեր հանրապետության կյանքում՝ ընդգծելով նախատեսված ժամկետներում այն շահագործման հանձնելու եւ աշխատանքների որակյալ կատարման անհրաժեշտությունը։ Այնուհետեւ Նախագահ Սահակյանը ծանոթացել է Ամարասի շրջակայքում գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքին։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ