Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ներսես Պողոսյանի մեղադրանքը քննչական մարմինը հստակեցրել է

Քաղաքականություն
papikyan1

«100- ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանի մեղադրանքը քննչական մարմինը հստակեցրել է:    «Նկարագրության մեջ  բովանդակային  փոփոխություն են կատարել: Սակայն Ներսես Պողոսյանը հայտարարեց, որ քանի անգամ էլ հստակեցնեն, միեւնույնն է ինքը չի ընդունում մեղադրանքը»,-«Ա1+»-ին ասաց պաշտպան Արայիկ Պապիկյանը:     Արդեն 11 ամիս կալանավայրում գտնվող Ներսես Պողոսյանը մեղադրվում է կազմակերպված խմբում լինելու համար:  Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, եւ ի նշան բողոքի հացադուլ եւ  նույնիսկ ջրադուլ էր  հայտարարել: