Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը պահանջել է 5 տարվա գործողությունների ծրագիր

Քաղաքականություն
davit-harutyunyan

Կառավարության՝ հունվարի 1-ից մինչեւ մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում կատարման ենթակա ծրագրերը կատարվել են 100 տոկոս արդյունավետությամբ. այսօր գործադիր մարմնի նիստին հայտարարեց կառավարության աշխատակազմի  ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։ Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ  անդրադարձավ կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումների եւ գերակա ծրագրերի կատարման հաշվետվությանը. «2016թ հոկտեմբերին ԱԺ-ն տվել էր հավանություն կառավարության գործողությունների ծրագրին, եւ հաշվի առնելով, որ կարճաժամկետ միջոցառումների ծրագրի ժամկետն ավարտվել է, եւ առկա է նոր խնդիրների ու գերակա ճյուղերի պլանավորման անհրաժեշտություն, հանձնարարում եմ գործադիրի բոլոր մարմիններին մեկշաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել 2016թ. կառավարության գործողությունների ծրագրի հաշվետվություն»։ Վարչապետը հանձնարարեց նաեւ մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել 5 տարվա գործողությունների ծրագիր` մանրամասնելով գերակա խնդիրները, ուղղությունները, հստակ նշելով դրանց իրականացման հստակ ժամկետները: