Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքենաների կուտակում 20/04 տեղամասի շրջակայքում

Քաղաքականություն
yntr

«Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդներն արձանագրել են, որ Գեղարքունիքի մարզի 20/04 տեղամասի շրջակայքում առկա է մեքենաների կուտակում: Ինչպես երևում է լուսանկարում, շուրջ 15 մեքենաներ են կայանած ուղիղ ընտրատեղամասի դիմաց: Ահազանգեր են ստացվել նաև այն մասին, որ նույն տեղամասում առկա են նաև քվեարկության մասնակից չհանդիսացող մարդկանց կուտակումներ: Համաձայն ահազանգի՝ ոստիկանության ծառայողները ոչ միայն գործողություն չեն ձեռնարկում, այլև աջակցում են նրանց:   «Անկախ դիտորդ» հասարակական դաշինք Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Իրազեկ քաղաքացիների միավորում Մարտունու կանանց համայնքային խորհուրդ  Գորիսի մամուլի ակումբ