Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեյրան Օհանյանը հորդորեց օրը տոնական ոգով անցկացնել (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed22

Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան 144 դպրոցում տեղակայված 9/41 տեղամասում այսօր ընտրություն  կատարեց ՕՐՕ դաշինքի առաջնորդներից Սեյրան Օհանյանը։ Նա  եկել էր կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հետ։ Սեյրան Օհանյանը հորդորեց բոլորին տոնական ոգով անցկացնել այս օրը. «Ես քվեարկել եմ, մեր ժառանգության լավագույն ավանդույթների վրա հիմնված բարեկեցիկ երկիր ձևավորելու համար, արդար, ազնիվ տնտեսություն ձևավորելու համար, բարեկեցիկ կյանք ձևավորելու համար։ Միջազգային վարկը բարձրացող ապագա կերտելու համար»։ Լրագրողների հարցին, որ  ՕՐՕՆ ահազանգում է ընտրակեղծիքների մասին, Սեյրան  Օհանյանը նշեց, որ այդ տեղեկությունների հիման վրա շտաբը գնահատում է իրավիճակը և վերահսկողություն է փորձում իրականացնել։ Սեյրան Օհանյանը ևս մեկ անգամ հորդորեց հանդարտ անցկացնել օրը և անսասան հավատով, որ իրենց և իրենց մարտական ընկերոջ Սամվել Բաբայանի համար ամեն բան լավ լինի։ [caption id="attachment_1532914" align="alignnone" width="700"]ELECTIONS 2017 ELECTIONS 2017[/caption]