Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպական դատարանը մերժել է Վ. Շիրխանյանի խնդրանքը՝ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ

Պաշտոնական
Vahan-Shirxanyan1

Եվրոպական դատարանը որոշել է մերժել դիմումատու,  ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ կալանավորված անձ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի՝ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած դիմումը: Վերջինի շրջանակում Վ. Շիրխանյանը խնդրել էր որոշում կայացնել իր նկատմամբ Դատարանի կանոնների 39-րդ կանոնով սահմանված միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ:   Այդ մասին Եվրոպական դատարանը 2017 թվականի փետրվարի 9-ին ծանուցել էր ՀՀ կառավարությանը՝ պահանջելով ներկայացնել Վահան Շիրխանյանին տրամադրված բժշկական օգնությանը և սպասարկմանը վերաբերող փաստաթղթերի պատճենները, ինչը սահմանված կարգով ուղարկվել էր Եվրոպական դատարան: Արդյունքում, 2017 թվականի մարտի 24-ին Եվրոպական դատարանը, ուսումնասիրելով դիմումատու Շիրխանյանի և ՀՀ կառավարության կողմից ներկայացված նյութերը, որոշել է մերժել դիմումատուի խնդրանքը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ:   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն