Շահառուներին բաշխվում են ոչնչացման ենթակա հոգեմետ դեղեր
« ՀԱՎՀԱ» ՀԿ-ի հիվանդ շահառուներին բաշխվում է այլ երկրներում շրջանառությունից դուրս եկած, ոչնչացման ենթակա, օգտագործման ժամկետին շատ մոտ, ոչ պիտանի,անորակ հոգեմետ դեղեր: ԲԱՑ ՆԱՄԱԿ Մեծարգո՛ պարոն վարչապետ, «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցացիա» ՀԿ-ն հոգեկան խնդիրներ ունեցող շահառուները և հարազատներ դիմում են Ձեզ ճարահատյալ թիվ 2-րդ բաց նամակով, քանի որ, Ճարահատյալ թիվ 1-նամակ-ը մնացել է անցյալում: 2015-.2016թթ ՀՀ ԱՆ-ը «Նորք» հոգեբուժական կենտրոնում իրականացնում էր <<Արտահիվանդանոցային բուժում «Զիպրեքսա» դեղով ծրագիրը, թվով 300 հիվանդի համար, ում միջին տարիքը կազմում էր 33-տարեկան: 2017-ի փետրվարի 21-ից Առողջապահության Նախարարության տնտեսվարման քաղաքականության շրջանակներում վերը նշված ծրագիրը չունեցավ իր տրամաբանական շարունակությունը: Ս/թ մարտի 6-ից սկսվել է ապրիլի 2-ին ՀՀ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը Ձեր իսկ գլխավորությամբ: Ձեր նախընտրական հանդիպումների ժամանակ մենք դեռ սպասում ենք որակյալ, արդյունավետ դեղերի ձեռք բերման լավագույն ծրագրերի ներկայացմանը: Ցավոք ստիպված ենք նշել, որ «ՀԱՎՀԱ» ՀԿ-ի շահառուներին մարտի 13-ից տրամադրվում է հնդկական արտադրության , Կանադայում գրանցված Օլանզապին դեղը , որի օգտագործման ժամկետը լրանում է 2017թ.մայիս ամիսին: 2015թ.հունվարին Կանադական Appotex ընկերությունը FDA–ի (Ամերիկայի սննդի և դեղերի վարչություն) հրահանգով շուկայից ստիպված է եղել հետ հավաքել իր իսկ արտադրության 35 000 շշիկ ջեներիկ Զիպրեքսա դեղը(5,10,20mg) թույլ հակափսիխոտիկ ազդեցություն ունենալու պատճառով: Վերոնշյալ դեղը, որը պետք է անմիջապես ենթարկվեր ոչնչացման, սակայն 2016թ դեկտեմբերին, որպես հումանիտար օգնություն ուղարկվել է Հայաստան, իսկ ս/թ.մարտ ամսից բաշխվում է հոգեկան խնդիրներ ունեցողներին. Կարևոր փաստ է, որ Appotex-ը տարիներ շարունակ, դեղերի ոչ պատշաճ արտադրության մասով ունեցել է բազմաթիվ խնդիրներ FDA-ի հետ, այդ թվում՝դեղերի փորձաքննության կեղծ արդյունքների հետևանքով: FDA-ը արգելել Է Appotex-ի դեղերի արտադրությունը Հնդկաստանի արտադրատարածքում: Ստացվում է, որ Հայաստան է ուղարկվել հնդկական հումքով ոչ պատշաճ արտադրված, կասկածելի ազդեցությամբ և շուկայից հետ հավաքած ջեներիկ Zyprexa : Նույն թվականի նոյեմբեր ամսին , դեղերի շուկայից հետ է հավաքվել մեկ այլ դեղ՝Candesartan միզամուղ դեղը (65,442շշիկ),որի արտադրատարածքը, Հնդկաստանում նույնպես արգելափակվել է Կանադայի իրավասու մարմինների կողմից: Ըստ մեր ուսումնասիրությունների, այն դեղերը, որոնց օգտագործման ժամկետը մոտենում է, ենթակա են ոչնչացման: Դեղերի ոչնչացման գործողությունները տվյալ պետության համար բավական լուրջ ֆինանսական ներդրումներ են պահանջվում: Ստացվում է, որ Կանադայի պես երկիրը տնտեսելով իր պետության բյուջեն, այս անորակ,օգտագործման ժամկետին մոտ հոգեմետ դեղը հետ է ուղարկել Հայաստան: Ինչու՞… Խնդրում ենք Ձեզ, որպես ՀՀ գործադիր մարմնի ղեկավար և՛ ՀՀ ապագա գործադիր իշխանության ղեկավար հետամուտ լինել և օգնել մեր այս հույժ կարևոր, մարդկային կյանքին վտանգ սպառնացող խնդրի լուծմանը։ « ՀԱՎՀԱ» ՀԿ նախագահ Կարինե Թուխիկյան