Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճանապարհը, որով պետք է շարժվի Հայաստանը

Քաղաքականություն
despan-nkar

Հայաստանը՝ ֆրանկոֆոնիայի միջազգային ցանցում կարևոր դեր ունի։ Համոզված է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն։ Ֆրանկոֆոն ցանցը յուրօրինակ տարածք է նաև ստարտափերի զարգացման համար, և այդ նպատակով մեր երկիրը ևս ներգրավվում է կազմակերպության միջոցառումներում։ Հայկական բարեգործական ընդհանուր միությունում այսօր տնտեսական հադիպում էր կազմակերպվել։ Միջոցառումը «Ֆրանկոֆոն ստարտափերը և թվային նորարարությունը» խորագիրն է կրում։ Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ներկայացնում է, թե ինչ է արել Ֆրանսիան և ոլորտում ինչ հաջողության է հասել։ Նա համոզված է, որ Ֆրանսիայի փորձը լավագույն օրինակներից է Հայաստանի համար։ «Մենք փորձում ենք հետամուտ լինել արդի աշխարհի զարգացումներին։ Պետությունը չի կարող միայն բավարարվել զարգացման առկա տեմպերով։ Միայն Փարիզում 1500 ստարտափեր կան, այստեղ են աշխարհում ամենամեծ թվով ինկուբատորները։ Զարգացման համար անհրաժեշտ է բարելավել էկոսիստեմը»,- ասում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը։ Նրա գնահատմամբ՝ թվայնացումը շատ կարևոր նախագծերի բաղադրատոմսն է։ Սա պետք է հաշվի առնի ՏՏ ոլորտում առաջընթացի ձգտող յուրաքանչյուր պետություն. «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը աշխատանքներ է տանում նվազեցնել թվային խզումը։ Հենց այդ նպատակին է ծառայել նաև թվային կամպուսի ստեղծումը»,- հավելեց պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն։ Թե ինչ ուժ ունի ֆրանսերենը, պատկերացնելու համար մի քանի տվյալն ընդամենը բավական է։ Այն քիչ է զիջում անգլերենին և ՏՏ ոլորտում ազդեցիկ դիրք ունի։ Ֆրանսերենը լրատվամիջոցներում միջազգային տեղեկատվության երկրորդ լեզուն է, աշխարհում գործարար հաղորդակցման երրորդ, համացանցի չորրորդ, և մոլորակի վրա ամենաշատ խոսվող 5-րդ լեզուն, իսկ անգլերենի հետ միասին միակն է, որ խոսվում է հինգ մայրցամաքներում։ «Ֆրանկոֆոն ստարտափերը և թվային նորարարությունը» խորագրով միջոցառումն անցկացվում է «Ֆրանկոֆոնիայի 15 օրերը 2017 միջոցառումների շրջանակում»։